Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը

Ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը
04.05.2025 | 14:40

Մեսրոպ Մանուկյանն ու Արթուր Չախոյանը տեսանյութով ներկայացնում են, թե պետական փողերով ինչ որակի շինարարություն է արվել Նոր Նորք վարչական շրջանի մի մանկապարտեզում:

Այնուհետև դա վերածվում է փոխադարձ հայհոյանքների, հետո շատով մեկին ծեծելու փաստի: Եվ, քանի որ բորենու նման շատով Արթուր Չախոյանի վրա հարձակվողները վեցնոցի մոտ վեցնոց աշխատող կուսակցությունից են, Սարգսյան Արամը թևերը քշտում ու մտնում է պարահրապարակ՝ էլ ռուսական սադրանք, էլ Բուչա, էլ Պապլավոկի դեպք, էլ Մարտի 1, էլ գող փիսո…

Եվ, այս թոհուբոհի մեջ կորում է գլխավորը. փաստացի, մանկապարտեզի շինարարության փողը լափել են ու պարզ չի, թե ով է լափել՝ շինարարը՞, քաղաքապետը՞, թաղապետը՞, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը: Եթե կան մարդիկ, որ հավատում են, թե Սարգսյան Արամն իր կուսակցությունն անվճար է կցել վեցնոցին, ցավակցենք այդ մարդկանց և անցնենք առաջ: Բայց չմոռնանաք, գլխավորը՝ ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ